Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ պայմանագիրը կործանարար է լինելու․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

«Այդ պայմանագիրը կործանարար է լինելու, այդ ահազանգը ժողովուրդը չի զգում, որովհետև իրանք թմբիրի մեջ են»։ Այս կարծիքին է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա, եթե ռազմաքաղաքական հավասարակշռությունը ի վնաս Հայաստանի է, ապա չենք կարող ունենալ մեզ համար շահավետ պայմանագիր․ «Ռազմաքաղաքական վիճակը խախտված է Թուրքիայի և Ադրբեջանի օգտին, այս պայմաններում եթե մինչև տարեվերջ պայմանագիրը եղավ, ապա լինելու է անդառնալի մի վիճակ»։

Ըստ Ռուստամյանի՝ մենք պետք է գտնենք այն երկրներին, որոնց համար մեր զիջումները իրենց համար ևս առանցքային զիջումներ են․ «Իրանը չի հարցնում, թե դու իրա հետ ինչ հարաբերություն ունես, ինքը գիտի, որ դա իրա համար կարմիր գիծ է և դրա համար ասում է, որ ես այդ կարմիր գիծը պաշտպանելու եմ բոլոր միջոցներով»։

Մանրամասները՝ տեսանյութում։