Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինԹեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում է Pars Today-ը նշելով, որ շարունակվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի ԶԼՄ-ների և պաշտոնական անձանց կողմից հակաիրանական քարոզչությունը։
Ադրբեջանի դեսպանին հաղորդվել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անբարյացակամ հայտարարությունների և այդ երկրի ԶԼՄ-ների ապատեղեկատվության նկատմամբ Իրանի դժգոհությունը։
Ալի Ալիզադեն ափսոսանք է հայտնել և հայտարարել , որ անմիջապես Իրանի բողոքը կփոխանցի Բաքվին։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին, անդրադառնալով ԻԻՀ-ի սկզբունքային քաղաքականությանը՝ ղարաբաղյան տարածաշրջանում երկու հյուսիսային հարեւանների միջև երկարատև հակամարտության վերաբերյալ, հավելել էր.«Թեհրանը մշտապես ընդգծել է տարածքային ամբողջականության պահպանումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքին համապատասխան և դատապարտել է Ադրբեջանի տարածքների օկուպացիան և ամենաբարձր մակարդակով աջակցել դրա ազատագրմանը»: