Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աղջիկներն ու կանայք շարունակում են մասնակցել հրաձգության դասընթացներին (տեսանյութ)

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են։ Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբն այսօր այցելել է զորավարժարան, որտեղ նախապես բացազատված ուսումնական կետերում դասընթացի մասնակիցներին են ներկայացվել ժամանակակից սպառազինության մի շարք նմուշների, ջերմատեսիլ սարքերի, նշանոցների մարտավարատեխնիկական առանձնահատկությունները։

Հաջորդիվ դասընթացի հերթական խմբի մասնակիցների հետ անցկացվել է հրաձգային մարզում՝ կրակային ճիշտ դիրքի զբաղեցում, պահեստատուփի լիցքավորում, անվտանգության կանոնների հրահանգավորում, թիրախի նշանառում և իհարկե՝ գործնական հրաձգության վարում ինքնաձիգներից։

Պաշտպանության  նախարարություն