A
A
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է բարեգործական հանդիպման (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր մասնակցել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կազմակերպված բարեգործական հանդիպմանը, որը կրել է «Խաղաղության խաղ» անվանումը:
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, այդ հանդիպմանը միմյանց հետ հանդիպել են կապույտների և սպիտակների թիմերը: Առաջինում ընդգրկված են եղել 2006թ աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները, իսկ երկրորդում աշխարհի անվանի վետերանները: Նրանց օգնել են մի քանի գործող խաղացողներ, որոնց թվում է եղել նաև մեր հայրենակիցը:
Խաղն ավարտվել է կապույտների թիմի հաղթանակով: Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել սպիտակների կազմում:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպել է Վատիկանը՝ Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ: