Հայաստանի հիմնը հնչեց Թուրքիայում ի պատիվ մեր չեմպիոնուհու՝ Մարիամ Մկրտչյանի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Թուրքիայում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի պատվիրակությունը ունեցավ նշանակալի արդյունքներ:

Մարիամ Մկրտչյանը (Մ-18) դարձավ Եվրոպայի չեմպիոն (ոսկե մեդալ)

Մամիկոն Ղարիբյանը (Մ-18)՝ բրոնզե մեդալակիր,

Էմին Օհանյանը (Մ-16)՝ բրոնզե մեդալակիր,

Բենիկ Ագասարովը (Մ-14)՝ բրոնզե մեդալակիր։

Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Տիգրան Համբարձումյանը ևս ունեցավ առաջընթաց զբաղեցնելով մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղը և հայտնվելով լավագույն տասնյակում: