Բացել լրահոսը Փակել լրահոսը
315630662_418366577174566_6079031798162516384_n
A A
Մարզեր

Լոռի Բերդ համայնքում ավագանու առաջին նիստն է անցկացվել

Լոռի Բերդ համայնքի համայնքապետարանում անցկացվեց համայնքի ավագանու՝ օրենքի ուժով գումարված առաջին նիստը՝ ավագանու բոլոր 15 անդամների մասնակցությամբ։
Նիստին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Նիստի օրակարգային հարցերից էր Լոռի Բերդ համայնքի ղեկավարի երդման արարողության կարգի հաստատումը, Լոռի Բերդի համայնքապետարանը և ավագանու նստավայրը ժամանակավորապես տեղափոխելու հարցը և ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրվա և ժամանակի սահմանումը։ Հանդիսավորությամբ բաշխվեցին նաև ավագանու մանդատները։ Հայտնում է Լոռիի մարզպետարանը։