Հարավամերիկյան 4 երկրներ ուզում են համատեղ անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինան, Չիլին, Պարագվայը և Ուրուգվայը հաստատել են 2030 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրենց համատեղ հայտը: Ինչպես տեղեկացնում են չիլիական լրատվամիջոցները, այդ երկրների պետական պաշտոնյաները Սանտյագոյում ստորագրել են համատեղ փաստաթղթեր՝ ՖԻՖԱ-ին ներկայացնելու համար:
«Սա առաջին օրինական քայլն է, որը մենք պետք է անենք ՖԻՖԱ-ին դիմելու համար»,- ասել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պաբլո Միլադը։
Չորս երկրներն այդպես ցանկանում են նշել աշխարհի անդրանիկ առաջնության հարյուրամյակը, որն կայացել է 1930 թվականին, Ուրուգվայում:
Հարավամերիկյան երկրները նախատեսում են առաջարկել 18 մարզադաշտ, այդ թվում Մենտեվիդեոյի «Սենտենարիոն», որտեղ կայացել է աշխարհի առաջնության առաջին եզրափակիչ խաղըը:
«Մենք Եվրոպայի հետ համեմատած ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ ունենք: Բայց դա մեզ չի խոչընդոտի աշխատել դրանց բարելավման ուղղությամբ», - ավելացրեց Միլադը:
Չիլիի սպորտի նախարար Ալեխանդրա Բենադոն ասել է, որ չորս երկրների ներկայացուցիչները 90 օրվա ընթացքում կհանդիպեն նաև Արգենտինայում՝ համատեղ հայտի համար տնօրենների խորհուրդ ընտրելու համար:
Նշենք, որ 2026թ աշխարհի առաջնությունը կկայանա երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում, իսկ 2030թ անցկացման տեղի հարցը ՖԻՖԱ-ն կորոշի 2024 թվականին։