Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 16.11
A A
Սպորտ

Կատար-2022-ում բոլորից շատ ներկայացուցիչ կունենա «Բավարիան»

Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության խաղացողների հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո պարզվել են այն ակումբները, որոնցից հրավիրվել են ամենաշատ խաղացողներ։

Այդ ցուցանիշով առաջինը Մյունխենի «Բավարիան» է, որի 17 ֆուտբոլիստներ կխաղան 8 տարբեր հավաքականներում. Կամերուն (Էրիկ Չուպո-Մոտինգ), Կանադա (Ալֆոնսո Դևիս), Խորվաթիա (Յոսիպ Ստանիշիչ), Ֆրանսիա (Լուկաս Էրնանդես, Դայո Յուպամեկանո, Բենջամին Պավար, Քինգլի Կոման), Գերմանիա (Մանուել Նոյեր, Լեոն Գորեցկա, Սերժ Գնաբրի, Լերոյ Զանե, Ջամալ Մուսիալա, Ջոշուա Կիմմիխ, Թոմաս Մյուլլեր), Մարոկկո (Նուսաիր Մազրաուի), Նիդեռլանդներ (Մատեյս դե Լիգտ), Սենեգալ (Սադիո Մանե):

Կատարում 16-ական խաղացողներ կներկայացնեն «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան», 14՝ «Մանչեսթեր Յունայթեդը», 13՝ «Ռեալը»: Եվս ինն ակումբ ունեն 10 և ավելի ներկայացուցիչներ տարբեր հավաքականներում:

Հավելենք, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան յուրաքանչյուր խաղացողի համար ակումբներին պետք է վճարի փոխհատուցում՝ ելնելով հավաքականում անցկացրած օրերի քանակից:

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի կիրակի օրը, նոյեմբերի 20-ին, Կատար - Էկվադոր խաղով։ Առաջնության եզրափակիչ խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին։