Բացել լրահոսը Փակել լրահոսը
316055316_507868801370146_8960016658114059323_n
A A
Տնտեսություն

Կասեցում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում։ Հայտնում են կառույցից։

Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը շահագործել է 6 ջեռուցման կաթսա՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության։

Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործման գործողությունը։ Տնտեսավարողի նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ, կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։