Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+meksika
A A
Սպորտ

Մեքսիկան ու Լեհաստանը նույնպես գոլազուրկ ոչ-ոքի խաղացին. Կատար-2020

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրորդ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքին գրանցվեց:

Այսօր նախատեսված 1-ին տուրի երրորդ խաղում միմյանց հետ հանդիպեցին Մեքսիկայի և Լեհաստանի հավաքականները: Հանդիպումն անցավ անչափ լարված և անզիջում պայքարում: Կողմերը ստեղծեցին բազում վտանգավոր պահեր, սակայն այդպես էլ չկարողացան գոլ խփել: Հաղթանակին առավել մոտ էին լեհ ֆուտբոլիստները, որոնք երկրորդ կեսում 11մ հարվածի իրավունք ստացան, սակայն Ռոբերտ Լևանդովսկին չկարողացավ իրացնել այն, քանի որ մեքսիկացիների դարպասապահ Օչոան կռահեց հարվածի ուղղությունը և ետ մղեց գնդակը:

Այդպիսով, գրանցվեց երկրորդ գոլազուրկ ոչ-ոքին: Դրանից առաջ գոլ չէին կարողացել խփել Դանիայի և Թունիսի հավաքականները:

Առաջին տուրից հետո C խումբը 3 միավորով գլխավորում է Սաուդյան Արաբիան, որը մեկնարկային խաղում անսպասելի հաղթել է Արգենտինայի ազգային թիմին: Մեքսիկան ու Լեհաստանը 1-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը: