«Մանչեսթեր Յունայթեդը» խզեց պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։
«Կրիշտիանու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից», որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան թիմի խաղերում հսկայական ներդրում ունեալու համար, որը 346 խաղում խփել է 145 գոլ: Ակումբը մաղթում է նրան և իր ընտանիքին ամենայն բարիք ապագայում»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Նշենք, որ համագործակցության դադարեցման պատճառը պորտուգալացի ֆուտբոլիստի կողմից տված սկանդալային հարցազրույցն է, որում նա քննադատել էր ակումբի ղեկավարությանը, գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, ինչպես նաև իր նախկին ու ներկա թիմակիցներից մի քանիսին։
Քրիշտիանու Ռոնալդուն այժմ Պորտուգալիայի հավաքականի կազմում պատրաստվում է Քաթարում ընթացող աշխարհի առաջնությանը: