Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վրաստան
A A
Քաղաքականություն

Վրաստանում նոր ռազմաբազա կկառուցեն

Հատուկ գործողությունների ուժերի համար Թբիլիսիից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մուխրովանի գյուղի մերձակայքում նոր ռազմաբազա կկառուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության՝ ռազմաբազան կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին և կարժենա 70 միլիոն լարի: Շինարարությունն անցնելու Է մի քանի փուլով: Առաջին փուլում իշխանությունները պլանավորում են կառուցել շտաբի շենքը, զորանոցներ, զինվորական հիվանդանոց, ավտոկայանատեղի և տարբեր տնտեսական շինություններ:

Երկրորդ փուլը ենթադրում Է ուսումնական, կրթական, մարզական տարածքների և հանգստի գոտիների ստեղծում: Ընդամենը երկու տարում պլանավորվում Է կառուցել 24 նոր շենք և վերանորոգել 3 հները: Ավելի վաղ այն տարածքում, որտեղ պլանավորվում Է կառուցել բազան, տեղակայված Էր առանձին տանկային գումարտակ: