Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» առաջին հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 19-րդ տուրի հերթական հանդիպումները:

Մրցաշարի հետնապահ «Նոան» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին»: Խաղն ավարտվեց տանտարերի առավելությամբ՝ 3:2: Այդպիսով, «Նոան» տարավ իր առաջին հաղթանակը նոր մրցաշրջանում, վաստակեց 9 միավոր և հավասարվեց ԲԿՄԱ-ին, որն այսօր հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին» և պարտվեց 0:1 հաշվով: «Ալաշկերտը» 34 միավորով առայժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: «Շիրակն» այսօրվա հաղթանակից հետո վաստակեց 18 միավոր և հավասարվեց 7-րդ հորիզոնականում ընթացող «Արարատին»:

Տուրի մյուս խաղերը կկայանան նոյեմբերի 30-ին: «Փյունիկը» սեփական դաշտում կհյուրընկալի «Արարատին», իսկ «Ուրարտուն»՝ «Արարատ-Արմենիային»