Բացել լրահոսը Փակել լրահոսը
կրակոց սահման
A A
Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»,-գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: