Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՌՀ
A A
Հասարակություն

Հանրապետական սփռման մրցույթում հաղթեց 4 ընկերություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության։ Դրանք են՝ «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲ ընկերությունները։ Մրցութին մասնակցող Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել :

Մրցույթի արդյունքները ստորև․

«Արմենիա թի-վի»՝ 106 միավոր,
«Ա-թիվի»՝ 97 միավոր,
«Շանթ»՝ 89 միավոր,
«Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի»՝ 92 միավոր,
«Հուսաբեր»՝ 78 միավոր,
«Հայկական երկրորդ հեռուստաալիք»՝ 62 միավոր։