Բացել լրահոսը Փակել լրահոսը
խաղաղապահ
A A
Քաղաքականություն

Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 2-ին միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում: Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: