Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_image0
A A
Բիզնես

Նոր հարթակ, նոր հնարավորություններ, նոր իրականություն. Fastex-ը ամփոփեց Harmony Meetup 3.0 մասշտաբային միջոցառումը

Նոր հարթակ, նոր հնարավորություններ, նոր իրականություն.
Fastex-ը ամփոփեց Harmony Meetup 3.0 մասշտաբային միջոցառումը
Նոյեմբերի 29-30 Երևանում կայացավ Harmony Meetup 3.0 միջոցառումը, որի
շրջանակներում Fastex ընկերությունը Հայաստանում հյուրընկալել էր ավելի քան
300 գործարարների աշխարհի բոլոր անկյուններից:

Երկու օրերի ընթացքում Fastex թիմը ներկայացրեց ողջ էկոհամակարգը, որի բոլոր
լուծումներն արդեն իսկ իրական են և շուտով նաև կիրառելի բիզնեսում: Կարևոր է
նշել, որ այսօր տեխնոլոգիական ոլորտում նոր գաղափարներով հանդես գալն ու
դրանք իրագործելը դարձել է բավականին բարդ, և անհրաժեշտ է զարգացման նոր
տարբերակներով հանդես գալ: Եվ Fastex էկոհամակարգը հնարավորություն է տալիս
կառուցել ու զարգացնել բիզնեսը իր Fastex Chain բլոկչեյն հարթակում, աշխատել
Fasttoken կրիպտոարժույթով, կատարել կրիպտո փոխանցումներ Fastex Exchange-ում,
իրականացնել Ձեր էլեկտրոնային դրամապանակներից վճարումները Fastex Pay
ծրագրային լուծման միջոցով, մուտք գործել վիրտուալ իրականություն Fastex Verse-ի
հետ, և ստեղծել կամ ձեռք բերել NFT-ներ նոր սերնդի էլէկտրոնային առևտրի
հարթակում՝ ftNFT marketplace-ում:

Էկոհամակարգի ցուցադրությունն ուղեկցվեց բլոկչեյնին նվիրված պանելային
քննարկումներով ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:
Մասնագետները խոսեցին այն մասին, թե ուր են շարժվում բլոկչեյնն ու Web 3-ը, և
ինչու պետք է միանալ դրանց:

Fastex-ում և Fastex-ի հետ ոչինչ բարդ չէ, այստեղ բոլորը կարող են միանալ և սովորել.
ի վերջո էկոհամակարգի գերնպատակն է ուղորդել հասարակությանը դեպի նոր
իրականություն:

Harmony Meetup 3.0-ն սկիզբ դրեց Web 3 ոլորտում հայկական
ներկայացուցչության զարգացմանը: