A
A
«Ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա»․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի, գրպանում՝ 2 գրություն․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ըստ կայքի՝ մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա գրված է՝ «մահվանս մեջ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։