Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ճիշտ չի, որ այսօր Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը․ Աղազարյան (տեսանյութ)

Ճիշտ չի, որ այսօր Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, և դա լավ գիտակցում են մեր ընդդիմադիր գործընկերները, դրա համար բերել էին այդ ձևով տեքստը։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Արցախի անկախությունը ճանաչելու ընդդիմության առաջ քաշած հարցին։

Աղազարյանի կարծիքով՝ ժամանակին Արցախի դուրսբերումը բանակցային գործընթացներից լուրջ խնդիրներ է առաջ բերել Հայաստանի և Արցախի համար, իսկ միջազգային հանրության մոտ կար կարծիք, որ Հայաստանը օկուպանտ երկիր է։

Իշխանական պատգամավորը նշում է, որ Ֆրանսիայի ազգային ժողովի ընդունած փաստաթուղթը շատ կարևոր դերակատարում ունի Հայաստանի համար․ «Նման փաստաթղթերի ընդունումը էապես ազդում է էսկալացիայի կասեցմանը և հետագայում մեզ համար ընդունելի եզրահանգումների գալուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։