Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքում մառախուղ է

Մարզեր
0710d8e3cc5977858635521dc11a9f5a

Սյունիքի մարզի տարածքով անցնող միջպետական ճանապարհները,բաց են ,սակայն հիմա էլ մերկասառույցն ու մառախուղն է խանգարում վարորդներին։Կապանից առավոտյան ժամը 7-ին դուրս եկած մեքենաները դեռ Գորիսում են։

Նրանք 30 րոպե Թասի լեռնանցքում են մնացել կանգնած։
Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածները մշակվել են աղով ու ավազով, բայց ցուրտ եղանակի պատճառով դա էլ չի օգնում։

Ամենաբարձր կետում` Մեղրու լեռնանցքում ճանապարհը նույնպես դժվարանցանելի է։ Շարունակում են դժվարանցանելի մնալ նաև մարզի որոշ համայնքային նշանակության ճանապարհներ։ Մարզային հիդրոմետ ծառայությունից տեղեկացանք, որ ձյան տեսքով տեղումները շարունակվելու են մինչև ամսվա վերջ։

Փետրվարին կանխատեսվող տեղումների քանակը կրկնակի գերազանցել է նորմային ՝31մմ-ի փոխարեն արդեն 55մմ տեղումներ են արձանագրվել։ Ըստ կանխատեսումների` ձյուն կտեղա նաև մարտին։

Իսկ ԱԻՎ-ից հայտնում են, որ փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ եւ Գեղարքունիքի մարզի Մադիա համայնքային ճանապարհները: