Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ հարևանության, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել. Արցախի նախագահ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայից ավելին է ակնկալում, քան բարոյական աջակցությունն է: Այս մասին ասվում է  նախագահի՝ ֆրանսիական «Ֆրանս 24» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Նախ կցանկանայի անդրադառնալ հումանիտար հարցերին, այս առումով մեր հիմնական խնդիրն է 40 հազար տեղահանված արցախցիների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծումը՝ կեցության, ապրուստի, աշխատելու: Ցավոք, Ադրբեջանի պատճառով շատ մարտահրավերներ ենք ունենում, շատ խնդիրների հետ ենք բախվում, Ադրբեջանը ջանում է ցանկացած միջոցներով մեզ խանգարել իր սադրիչ գործողություններով, խաղաղ բնակչության նկատմամբ մշտական հրաձգություններով, իսկ վերջերս էլ որոշակի խնդիրներ ենք ունեցել Լաչինի միջանցքով երթևեկության հետ կապված, ի դեպ, դա մեր միակ կապն է արտաքին աշխարհի հետ»,- նշում է Արայիկ Հարությունյանը: