Այդ բյուջեի դեֆիցիտի պարտքերը մենք ու մեր սերունդներն են վճարելու․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային Ժողովի այսօրվա արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակին, նշեց, որ երբ Հայաստանը վարկով գումարներ է վերցնում, դրանք սխալ ոլորտներում է օգտագործում և ճիշտ ներդրումներ չեն արվում․ «Ներդրում չի արվել այն բնագավառներում, որտեղ պետք է արվեն։ Կապիտալ ծախսերը խրոնիկ թերակատարվում են»։
Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանում տնտեսական աճը մեծամասամբ կառավարությունից անկախ է եղել՝ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների միջոցով․ «Ոնց եկել են Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածները, այնպես էլ կգնան։ Տնտեսական պոտենցիալի վրա որևէ ազդեցության գնահատական չեմ տեսել։ Փոխարենը կառավարությունը, որը միշտ քննադատել է վարկային բեռի ավելացումը, իրոք այսօր աննախադեպ մակարդակի է հասցրել։ Եվ այդ պարտքը թիրախային զարգացմանը միտված պարտքեր չեն, պարտատոմսեր են, որոնց ծախսային արդյունավետությունը ոչ-ոք չի գնահատել, այս տիպի բյուջեի դեֆիցիտի պարտքեր են, որոնք մենք ենք վճարելու, մեր սերուներն են վճարելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։