Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը զենքը մեկի վրա պահի, ՊՊԾ-ն ի՞նչ է անելու․ Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)

Նմանատիպ փոփոխությունների հաշվին է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարժվի առաջ, որովհետև ՀՀ այդպիսի ինստիտուտները իրենց ստեղծման օրվանից սկսած ոչ ճիտ փիլիսոփայությամբ են ստեղծվել։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

ԱԺ այսօրվա օրակարգի հարցերից է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որով Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից եւ կդառնա առանձին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ պաշտոնաթող վարչապետերի եւ նախագահների համար պետական պահպանությունն այժմ գործող կարգով նախատեսված ցմահի փոխարեն կտրամադրվի 7 եւ 10 տարի ժամկետով, որից հետո դա կնախատեսվի վարչապետի որոշմամբ։ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի:

Ըստ Վիլեն Գաբրիելյանի՝ գաղտնի ծառայությունները պետք լինեն երկրի վարչապետի ենթակայության տակ․ «Վերնագիրը նախագծի, որ դնում եք «սուպերվարչապետություն», դա այդքան էլ այդպես չէ։ Բացի այդ՝ ես մի հարց ունեմ պարոն Մինասյանին (Արծվիկ Մինասյան)։ Դիցուք, ինչպես գիտեք, ՊՊԾ-ն նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն է ապահովում։ Եթե այդ պահպանվող անձը՝ դիցուք Ռոբերտ Քոչարյանը, զենքը պահի մեկի վրա, այդ պարագայում ի՞նչ է անելու Պետական պաշտպանության ծառայությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։