Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սկսեմ Կիկոսի մահից․ վարչապետը չէր կրակի (տեսանյութ)

Վարչապետը չի կրակի, ընտրված վարչապետները չեն կրակում, այս դահլիճը կրակոցներ տեսել է։ Եթե հոկտեմբերի 27-ին Վազգեն Սաչգսյանի մոտ զենք լիներ, նա չէր կրակի։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ ԱԺ այսօրվա նիստի օրակարգի հարցերից է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որով պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից եւ կդառնա առանձին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ պաշտոնաթող վարչապետերի եւ նախագահների համար պետական պահպանությունն այժմ գործող կարգով նախատեսված ցմահի փոխարեն կտրամադրվի 7 եւ 10 տարի ժամկետով, որից հետո դա կնախատեսվի վարչապետի որոշմամբ։

ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին եւս պետական պահպանություն կտրամադրվի:

«Պետք է «ԿաԳեԲե»-ի ստվերից դուրս գալ, բարեփոխումներ պետք է իրականացնենք»,- նշում է պատգամավորը՝ ավելացնելով, որ Հայաստանը ունի հնարավորություններ արտաքին հետախուզություն ստեղծելու համար։

Քոչարյանը կարծում է, որ պետք է հրաժարվել «սուպերվարչապետ» բառից․ « «Սուպերվարչապետ» բառը չի բնորոշում մեր պետական կառավարման համակարգը, վարչապետի կառավարման մեջ պետք է լինի նման կառույցների օպերատիվ կառավարման լայն հնարավորություն, բոլոր երկրներում այդպես է և մեզ մոտ էլ այդպես պետք է լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։