Քաթար-2022, մրցումային 19-րդ օր. Անգլիան ընդդեմ աշխարհի չեմպիոնի, Մարոկոն՝ Պորտուգալիայի
Աջակցիր «Ա1+»-ինՔաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները:
Մարոկո – Պորտուգալիա
Խաղի սկիզբը՝ 19:00
Մարոկոյի հավաքականը 1/8 եզրափակիչ փուլում թեև 11մ հարվածաշարով, սակայն հաղթել է Իսպանիայի հզոր ընտրանուն: Մինչ այդ մարոկացիները պայքարից դուրս էին թողել ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի երկրորդ հավաքականին՝ Բելգիային: Դա խոսում է այն մասին, որ աֆրիկյան թիմը բավական լուրջ մրցակից է եվրոպական հավաքականների համար:
Պորտուգալիայի ընտրանին 1/8 եզրափակիչում պարզապես ջախջախել է Շվեյցարիայի ընտրանուն՝ 6:1: Պորտուգալացիներն անցկացրած չորս խաղորում արդեն 12 գոլ են խփել, որը թիմի համար նոր ռեկորդ է աշխարհի առաջնությունում:
Կողմերը նախկինում երկու անգամ հանդիպել են աշխարհի առաջնության շրջանակում: Առաջինում հաղթել է Մարոկոն (3:1), երկրորդում՝ Պորտուգալիան (1:0):
Անգլիա – Ֆրանսիա
Խաղի սկիզբը՝ 23:00
Անգլիայի ընտրանին բավական վստահ է հանդես գալիս ընթացիկ առաջնությունում և կայացած չորս խաղերում տարել է երեք խոշոր հաղթանակ՝ խփելով 12 գոլ: Վերջին խաղում անգլիացիները երեք անպատասխան գնդակ են անցկացրել ամուր թիմի համբավ ունեցող Սենեգալի դարպասը:
Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով վստահ հաղթել է Լեհաստանին: Թիմը նույնպես երեք հաղթանակ է տարել մրցաշարում, սակայն խփել է 9 գոլ, որից հինգը հեղինակել է Կիլիան Մբապեն, որն առաջնության լավագույն ռմբարկուն է:
Թիմերը նախկինում շատ անգամ են հանդիպել իրար հետ, սակայն դրանից միայն երկուսն է տեղի ունեցել աշխարհի առաջնության շրջանակում: Երկու դեպքում էլ հաղթել են անգլիացիները (2:0, 3:1): Կողմերի վերջին հանդիպումը կայացել է 2017 թվականին: Հինգ տարի առաջ կայացած ընկերական խաղում հաջողությունն ուղեկցել է ֆրանսիացիներին՝ 3:2