Բացել լրահոսը Փակել լրահոսը
318345918_590137269787560_5419738941198127178_n
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Grid Dynamics ընկերության պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Grid Dynamics ընկերության պատվիրակությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:

Ընկերությունը թվային տեխնոլոգիական ծառայությունների առաջատար մատակարար է։ Grid Dynamics-ը ներկայություն ունի բազմաթիվ երկրներում, Հայաստանում ևս գործում է գրասենյակ, որն ունի շուրջ 250 աշխատակից։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության հիմնական առաքելությունն ու գործունեությունը, քննարկել ենք համագործակցության հնարավորություններն ու բարձր որակավորում ունեցող մասնագետներին տրամադրվող օժանդակության գործիքակազմը։