Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+maroko 10.12. (1)
A A
Սպորտ

Մարոկոյի հավաքականը ուժեղ գտնվեց նաև Պորտուգալիայից. Քաթար-2022

Մարոկոյի հավաքականը երկրորդ անակնկալը մատուցեց Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Այսօր կայացած քառորդ եզրափակիչ խաղում մարոկացի ֆուտբոլիստները 1:0 հաշվով հաղթեցին Պորտուգալիայի ընտրանուն: Միակ գոլը 43-րդ րոպեին խփեց իսպանական «Սևիլյայի» հարձակվող Յուսեֆ Էլ Նեսիրին:

Հիշեցնենք, որ Մարոկոյի ընտանին մինչ այդ 11մ հարվածներով հաղթել էր Իսպանիային: Կիսաեզրափակիչում աֆրիկյան թիմը կհանդիպի Անգլիա – Ֆրանսիա խաղի հաղթողի հետ, որը կկայանա այսօր գիշերը: