A
A
Պատահար Աճառյան փողոցում. 3 մարդ է հոսպիտալացվել
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 10-ին, ժամը 18։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից երկուսը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, մեկ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները` հայտնում է ԱԻՆ-ը: