Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դա բավարար կամքի և իրավական հնարամտության հարց էր․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

«Այն ծրագրերը, որ իրականացնում է ԱՆԻՖ-ը լիովին համապատասխանում է այն առաքելությանը, որի համար ինքը ստեղծված էր։ Այսինքն՝ այն ներդրումները, որը կատարում է ԱՆԻՖԸ և ռազմավարական առումով է կարևոր և որակական առումով նոր չափորոշիչներ և ստանդարտներ է ստեղծում համապատասխան ոլորտում»,- այս մասին  «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` ԱՆԻՖ-ի «Ազդեցության գնահատական» զեկույցի ներկայացման ժամանակ։

Խոսելով Երեւան քաղաքի խնդիրներից, Ավինյանն անդրադարձավ ներկրված ավտոբուսներին, նշելով «Ավտոբուսների այն քանակը, որ կա, ուղղակի բավարար չէ Երևան քաղաքի սպասարկման համար»

Փոխքաղաքապետը խոսեց նաև այն մասին, որ կենտրոնացած են վարչական շրջաններում մի շարք ծառայությունների որակի վրա «Բոլոր վարչական շրջանները նույն ծավալի ծառայություններ պետք է մատուցեն քաղաքացիներին և մենք փուլ-փուլ արդեն տեսանելի մեր նպատակին հասնում ենք»։

Ավինյանը անդրադառնալով հարցին, թե ինչու մինչ վերջերս Հանրապետության հրապարակից չէր ապամոնտաժվել անցած շաբաթ հեռացված կրպակը, ասաց «Դա բավարար կամքի և իրավական հնարամտության հարց էր, որը մենք  մեր գործընկերների հետ իրականացրեցինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։