A
A
ԵՄ պաշտոնյան ժամանեց Երեւան․ օրակարգում նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերը
Աջակցիր «Ա1+»-ինԸնդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման գծով ԵԱԳԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրայսն այսօր քաղաքական խորհրդակցությունների նպատակով ժամանել է Երևան:
Ըստ ԵՄ հայաստանյան պատվիրակության՝ նախատեսված են հանդիպումներ ՀՀ կառավարության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։
Մեր հայ գործընկերների հետ նպատակ ունենք քննարկել EUMCAP-ի առաքելության ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը։ Կողմերը կանդրադառնան նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին։