Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինտեռ
A A
Սպորտ

«Ինտերը» ոչ-ոքի խաղաց Իսպանիայում. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Միլանի «Ինտերը» նախապատրաստվելով Իտալիայի առաջնության երկրորդ փուլին, այսօր Սևիլյայում ընկերական խաղ անցկացրեց տեղի «Բետիսի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Խաղի 84-րդ րոպեին Խուանմին առաջ մղեց տանտերերին, իսկ մեկ րոպե անց Մատեո Դարմիանը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ խաղին: Նա 27-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:

«Ինտերը» հաջորդ ընկերական խաղը կանցկացնի դեկտեմբերի 22-ին: Այդ օրը միլանցիները կհանդիպեն իտալական «Ռեջինայի» հետ:

Վարդան Արզումանյան