Լիոնել Մեսին մտքափոխվել է և կշարունակի ելույթները Արգենտինայի հավաքականում
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել իր միջազգային կարիերան ազգային թիմում:
«Դա ուղղակի անհավանական է: Գիտեի, որ Աստված ինձ կտա աշխարհի գավաթը, ինչը մեծ ուրախություն է մեզ համար։ Ես երկար ժամանակ մեծ երազանք ունեի, ցանկանում էի կարիերաս ավարտել աշխարհի առաջնությունով։ Բայց, ես չեմ պատրաստվում հեռանալ թիմից։ Ցանկանում եմ շարունակել հանդես գալ աշխարհի չեմպիոնի մարզաշապիկով», - Մեսիի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։
Հավելենք, որ եզրափակիչ խաղից առաջ 35-ամյա ֆուտբոլիստն ասել էր, որ հանդիպումից հետո կավարտի ելույթները հավաքականում, սակայն աշխարհի չեմպիոնի կոչումը հավանաբար մտքափոխել է նրան:
Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականի օգոստոսից: Նա ազգային թիմի կազմում անցկացրել է 172 հանդիպում, որոնցում խփել է 98 գոլ։