A
A
Շանթ Սարգսյանը 1100 եվրո է վաստակել արագ շախմատի և բլիցի Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստներին չհաջողվեց մեդալ նվաճել Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում:
Մեր գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տանելով վերջին տուրում, 11 հնարավորից վաստակեցին 8,5-ական միավոր: Սակայն, դա չբավարարեց մրցանակային տեղ զբաղեցնելու համար, քանի որ մեծ թվով շախմատիստներ վաստակել էին 9 միավոր: Լրացուցիչ գործակիցներով Շանթ Սարգսյանը գրավեց 16-րդ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 18-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ իսպանացի Խայմե Լատասան, որը վաստակեց 9,5 միավոր:
Հիշեցնենք, որ Շանթ Սարգսյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում գրավել էր 3-րդ տեղը: Նա ընդհանուր հաշվարկով կստանա 1100 եվրո պարգևավճար: Ռոբերտ Հովհաննիսյանը կպարգևատրվի 450 եվրոյով: