Լավրովի և Բայրամովի համատեղ ասուլիսը․ Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում ասել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղ նրա տեղափոխվելու հետ։
Նա հիշեցրել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։
«Վարդանյանը ոչ մի կապ չունի ՌԴ հետ և ՌԴ իշխանությունները ոչ մի կապ չունեն նրա հետ։ Վարդանյանի խնդրանքով օրերս ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով նա այլևս ՌԴ քաղաքացի չէ։ Եվ Ղարաբաղ տեղափոխվելու և քաղաքական կյանք մտնելու նրա որոշման հետ ոչ մի գործ չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ»,-ասել է Լավրովը։
Բայրամովն իր հերթին հայտարարել էր, թե Ադրբեջանը պահանջում է, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից։
«Նրա գործունեությունը հանցավոր և արկածախնդիր բնույթ է կրում։ Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ դնել։ Եվ որքան շուտ այդ մարդը հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին դրանից տառապում է տեղի բնակչությունը»,-ասել է Բայրամովն ու Վարդանյանին անվանել է «օտար տարր» տարածաշրջանի համար։