Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kejn
A A
Սպորտ

Հարի Քեյնը ԱՊԼ-ի նոր ռեկորդներ է սահմանել

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը նոր ռեկորդներ է սահմանել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը, անգլիացի հարձակվողը լիգայի 17-րդ տուրի «Բրենտֆորդի» հետ խաղում (2։2) խփել է իր թիմի գոլերից մեկը։ Այդպիսով, նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գրավել է Պրեմիեր Լիգայի բոլոր 32 թիմերի դարպասը, որոնց դեմ խաղացել է։

Միաժամանակ, Հարի Քեյնն այդ գոլի շնորհիվ դարձել է Պրեմիեր լիգայի այսպես կոչված Boxing Day-ի լավագույն ռմբարկուն։ Նա Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող տուրերի խաղերում խփել է 10 գոլ։ Այդ ցուցանիշով Հարի Քեյնը մեկ գնդակով շրջանցել է «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերին։