Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախի մանկապարտեզները, երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցները սննդի պակասի պատճառով չեն աշխատի (տեսանյութ)

Արցախի մանկապարտեզները, երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցները սննդի պակասի պատճառով չեն աշխատի: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով. Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: