Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zidan
A A
Սպորտ

Մադրիդի «Ռեալը» խստորեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային

Մադրիդի «Ռեալը» խստորեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեյին՝ Զինեդին Զիդանին ուղղված խոսքերի համար։

Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, Զինեդին Զիդանը համարվում էր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն, սակայն ֆեդերացիան կրկին վստահել է Դիդյե Դեշամին։ Մեկնաբանելով Զիդանի հնարավոր նշանակումը Բրազիլիայի հավաքականում, ֆեդերացիայի նախագահն ասել է, որ դա իրեն չի հետաքրքրում՝ ավելացնելով, որ անգամ հեռախոսը չի վերցնի այդ հարցը քննարկելու համար։

«Ռեալ» Մադրիդ ֆուտբոլային ակումբը ափսոսում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեյի տխուր հայտարարությունների համար Զինեդին Զիդանի՝ սպորտի աշխարհի մեծագույն լեգենդներից մեկի մասին։ Այս խոսքերը նշանակում են անհարգալից վերաբերմունք աշխարհի ֆուտբոլասերների կողմից ամենաշատը հիացած գործիչներից մեկի նկատմամբ, և մեր ակումբն ակնկալում է անհապաղ փոփոխություններ:

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հայտարարությունները հարիր չեն նման պաշտոնում գտնվող մարդուն, նա վարկաբեկում է իրեն դրանով, ինչպես նաև այն, ինչ արեց մեր ավագին, «Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկրին՝ Քարիմ Բենզեմային», - նշված է իսպանական ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը նախկինում ոչ միայն խաղացել է մադրիդյան թիմում, այլև մարզել այն մինչև 2021 թվականը։

Ֆրանսիացի մասնագետն արդեն հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի, Պորտուգալիայի և ԱՄՆ-ի հավաքականներից՝ նշելով, որ ինքը կընդունի միայն Ֆրանսիայի հավաքականի հրավերը