Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks
A A
Սպորտ

Կարեն Աղամալյանը ներկայացրել է բռնցքամարտիկների առաջիկա ծրագրերը

Հայաստանի բռնցքամարտի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ներկայացրել է մեր բռնցքամարտիկների առաջիկա ծրագրերը:

Ինչպես նշում է ՀԱՕԿ-ի կայքը, հունվարի 30-ից փետրվարի 4-ը մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի ՀՀ մեծահասակների առաջնությունը: Դա ընտրական բնույթ կկրի: Առաջատարներով կազմված մեր հավաքականը Երևանում կարճատև հավաք կանցկացնի, որից հետո կմեկնի Սոֆիա` մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարին:

Կարեն Աղամալյանի սաներն այնուհետև կպատրաստվեն Տաշքենդում մայիսի 1-14-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս տարի նախատեսված է Եվրոպայի ամառային երրորդ խաղերը, որի բռնցքամարտի մրցաշարի հաղթողները կնվաճեն 2024թ Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: