A
A
Բնակիչները գիշերը ծխախեղդ են եղել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլավերդուց 5 կմ հեռավորության վրա գտնվող հունական Մադան գյուղը, որը որպես թաղամաս քաղաքի վարչական կազմում է արդեն, վերջին օրերին ծխի ամպերով է պատված։ Թաղամաս տանող ճանապարհին գտնվող Ալավերդու կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում բռնկված հրդեհի փոքր օջախներն արդեն երեք օր հրշեջները չեն կարողանում մարել։ Համայնքապետարանի Կոմունալ ծառայությունն էլ փորձում է կրակը հանգցնել հողի շերտով ծածկելու եղանակով։ Աշխատանքները, սակայն, մինչև այսօր արդյունք չեն տվել։
Մադան թաղամասի բնակիչները ծանր վիճակում են հայտնվել։ Տնից չեն կարողանում դուրս գալ, ասում են՝ ծխախեղդ են լինում։
Ալավերդու համայնքապետն էլ աղբավայրում հրդեհի բռնկման պատճառը որոշ բնակիչների անպատասխանատու վերաբերմունքի արդյունք է համարում։
Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում