Ջահելները քաղաք են գնում լողանալու, ահելներն էլ ապրում են ջուր կրելով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեռ 2019 թվականին Լոռու մարզի Մղարթ գյուղի ջրամատակարարման համակարգի արտաքին եւ ներքին ցանցի, ինչպես նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) կառուցման նախագծի համար Կառավարությունը 3,6 մլն դրամ էր հատկացրել։ Եվս 2,6 մլն դրամ էլ տրամադրվել էր հարեւան Արդվի գյուղի ջրագծի նախագծման աշխատանքների համար։
Սակայն ջրագծի կառուցումը մի քանի տարի թղթին մնաց, որովհետեւ երկու գյուղերը խմելու ջրով ապահովելու համար 397 մլն դրամ էր անհրաժեշտ։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2022-ի նոյեմբերի 24-ին հրատապ բաց մրցույթ էր հայտարարել Արդվի եւ Մղարթ բնակավայրերի ջրամատակարարման համակարգի արտաքին եւ ներքին ցանցի կառուցման աշխատանքների կատարման մասին։ Դեկտեմբերի 9-ին մրցույթն ավարտվել է։ Հաղթող կազմակերպությունը գնահատման փուլ է անցնում։
Բայց մինչ այդ Արդվիում շարունակում են ջուր կրել։ Գյուղի միակ աղբյուրի ջուրն էլ վերջերս շատ է բարակել, ցամաքելու դեպքում ստիպված կլինեն ջուր բերել հարեւան գյուղից:
Վերջին տարիների չորային եղանակը սպառնում է առանց ջրի թողնել գյուղը:
Մանրաման՝ «Անկյուն +3» ՀԸ տեսանյութում