Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Մարիա Գևորգյանը չորրորդ հաղթանակը տոնեց. ՀՀ շախմատի առաջնություն

Շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում միակ հաղթանակը տարավ Տիգրան Հարությունյանը, որն մեկ միավոր վաստակեց առաջնության նորեկ Սարգիս Սարգսյանից: Մնացած չորս հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այդպիսով, հինգ տուրից հետո աղյուսակը 4,5 միավորով գլխավորեւմ է Հայաստանի գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանը: Նրանից մեկուկեսական միավորով հետ են մնում չորս շախմատիստ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Վաղը նախատեսված 6-րդ տուրում Մանուել Պետրոսյանը սևերով կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:

Կանանց առաջնության աղյուսակը շարունակում է գլխավորել Մարիա Գևորգյանը, որն ընթացիկ տուրում առավելության հասավ Սուսաննա Գաբոյանի նկատմամբ՝ տոնելով չորրորդ հաղթանակը: Նա վաստակել է 4 միավոր: Առաջատարին կրկնկակոխ հետապնդում է Ասյա Եդիգարյանը, որը երկրորդ պարտությունն է հասցրել մրցաշարի նորեկ Պոլինա Կոբակին և վաստակել 3,5 միավոր:

Հունվարի 18-ին կայանալիք 6-րդ տուրում Մարիա Գևորգյանը կհանդիպի Նարինե Գասպարյանի, իսկ Ասյա Եդիգարյանը՝ Արփինե Գրիգորյանի հետ: