Բացել լրահոսը Փակել լրահոսը
MyCollages (8)
A A
Պաշտոնական

Բերդում փլվածք է տեղի ունեցել․ հողաշերտի տակից քաղաքացու դին են դուրս բերել

Հունվարի 20-ին, ժամը 14:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի 15 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ նշված հասցեում խողովակաշար անցկացնելու համար փորված փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ կա տուժած։

Փրկարարները քաղաքացի Վ․ Հ․-ին դուրս են բերել հողաշերտի տակից և մոտեցրել շատպօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը` տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։