A
A
Սուրեն Պապիկյանը տեսակցել է հունվարի 19-ին հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով: Հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:
Զրուցելով զինծառայողների հետ, նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում: