Բացել լրահոսը Փակել լրահոսը
938824ccfeea029da88d3f53a6ee7d88
A A
Հասարակություն

Զրուցարանում տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com

 
Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում՝ գրում է Shamshyan.com կայքը:
 
Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար 9 շենքի բակում, զրուցարանի մոտ տղամարդու դի կա։

Դեպքի փաստով Հ․ Ժամակոչյանի կողմից սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դատաբժիշկը դեպքի վայրի զննություն էր կատարում, Կենտրոնի ոստիկանները՝ ՔՀԲ պետ Ս․ Մամիկոնյանի գլխավորությամբ, պարզել են դիակի ինքնությունը, ով մշտական բնակության վայր չունեցող 63-ամյա Աշոտ Մ․-ն է։