Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոյվո Կլաար Երևանում
A A
Քաղաքականություն

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է․ Կլաարը Երևանում է

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: Կլաարն այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների համար: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: Անհամբեր սպասում եմ առաջ շարժվելու ճանապարհներ գտնելուն միտված քննարկումներին: ԵՄ-ի նպատակը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը»,- գրել է Կլաարը: