Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ամենահավանական վարկածներից՝ զորանոցը խոցել է ԱԹՍ-ն. Թագուհի Թովմասյանը կասկածներ ունի հրդեհի հետ կապված (տեսանյութ)

«Սահմանին իրավիճակը բարձիթողի է։ Փաստը այն է, որ մենք տեսնում ենք անմարդկային պայմաններում ծառայող զինծառայողների»,-նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Զինված Ուժերի խնդիրներին։

Պատգամավորը կարծում է, որ հունվարի 19-ին 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի վերաբերյալ պաշտոնական վարկածը չի համապատասխանում իրականությանը․ «Ամենահավանական վարկածը, որ այդ զորանոցը խոցել է անօդաչու թռչող սարքը։ Ես այդ տները շատ լավ պատկերացնում եմ՝ փայտե տանիքով տներ են և վառվելը միանգամից կարող է լինել»։

Հարցին, թե ինչպես է վերաբերում իշխանության պնդմանը, որ Լաչինի միջանցքի հարցով պետք է Արցախը բանակցի, Թովմասյանն ասաց․ «Գիտեք, Հայաստանը իսկապես անելու բան չունի այն հայտարարությունից հետո, որին հղում է անում Իլհամ Ալիևը։ Այն է, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախը Ադրբեջանի կազմի մեջ։ Եթե չի հայտարարել, ապա թող հրապարակավ ասի՝ սուտ է ասում Ալիևը։ Իսկ եթե հայտարարել է, որ Արցախը Ադրբեջան է, ապա այս իշխանությունը անելու բան չունի, պետք է գնա, որպեսզի Արցախը փրկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։