Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սեիդովին չլսեցին. Լաչինի միջանցքի փակման հարցը կքննարկվի ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

Նիդերլանդները ներկայացնող քաղաքական գործիչ Թինի Քոքսը վերընտրվեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ։

Հրապարակվեցին ընտրության արդյունքները:

Երբ աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո նորընտիր նախագահը հայտնեց, որ Լաչինի փակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի հետեւանքները պետք է քննարկվեն ԵԽԽՎ-ում որպես ընթացիկ հարց, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ձայն խնդրեց:

Նա հայտարարեց, թե Լաչինի միջանցքը փակ չէ, եւ ինքը հուսով է՝ կկարողանա իրական վիճակը ներկայացնել ԵԽԽՎ-ին: Նրան հակադարձեց Հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Ռուբեն Ռուբինյանը շեշտեց, որ հակառակ Սեիդովի ասածի, ոչ միայն Լաչինի միջանցքը փակ է, այլեւ այնտեղ հասունացել է մարդասիրական ճգնաժամ: Հարցը դրվեց քվեարկության եւ 91 կողմ ձայնով որոշվեց, որ այն կքննարկվի:

Քննարկումը նախատեսված է հունվարի 26-ին: