Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+urartu 24.01.
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջատարը հավաք կանցկացնի Դուբայում

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Ուրարտուն» հունվարի 29-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հավաքի շրջանակում թիմը կանցկացնի նաև 5 ստուգողական հանդիպում։ Մրցակիցները կլինեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Մոսկվայի «Լոկոմոտիվը», արաբական «Յունայթեդը», «Գալֆ Յունայթեդը» և «Գրին Հերոնսը»։

Նշենք, որ «Ուրարտուն» մարզումները վերսկսել է հունվարի 11-ից և այժմ նախապատրաստվում է սեփական մարզաբազայում։ Մինչ Դունայ մեկնելը թիմը հունվարի 26-ին սեփական հարկի տակ ընկերական խաղ կանցկացնի Չարենցավանի «Վանի» հետ։