Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը տանտիրոջ հետ կիսեց միավորը. Tata Steel Masters

Նիդերլանդների Վեյք Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց նիդեռլանդցի Յորդեն Վան Ֆորեստի հետ:

Կողմերը շատ արագ փոխանակեցին խոշոր ֆիգուրները և արդեն 31-րդ քայլին հաշտություն կնքեցին: Հայաստանի նախկին շախմատիստը 8-րդ ոչ-ոքին գրանցեց մրցաշարում և վաստակած 5 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա մեկ միավորով հետ է մնում միանձյա առաջատար Նոդիրբեկ Աբդուսատորովից, որն դեռ չի ավարտել այս տուրի պարտիան:

Վաղը՝ հունվարի 25-ին, կկայանա 10-րդ տուրը: Լևոն Արոնյանը սևերով կմրցի ռումինացի Ռիչարդ Ռապորտի հետ, որն ընթացիկ տուրում հաղթել է հնդիկ Էրիգաիշիին և այժմ ընդամենը կես միավորով է հետ մնում մեր հայրենակցից: