
A
A
«Ինտերը» կամային հաղթանակ տարավ, Մխիթարյանը մասնակցեց խաղին
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Կրեմոնեզեի» նկատմամբ:
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց տանտերերի նիգերիացի ֆուտբոլիստ Դավիդ Օկերեկեն: «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը 21-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը, իսկ ընդմիջումից հետո, 65-րդ րոպեին, նա առաջ մղեց իր թիմին: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1:2: Միլանցիների հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Ինտերն» այս հաղթանակից հետո վաստակեց 40 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Նրանից մեկ միավորով հետ է մնում «Միլանը», որը վաղն իր հարկի տակ ընդունելու է «Սասուոլոյին»:
«Ինտերն» առաջնության հաջորդ խաղը կանցկացնի փետրվարի 5-ին: Այդ օրը «կապտասևերը» կհանդիպեն «կարմրասևերի»՝ «Միլանի» հետ: